Մահացել է հարվածային գործիքների ափսեներ արտադրող 2-րդ խոշորագույն ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը

17:10 • 29.03.13

89 տարեկանում կյանքից հեռացել է կանադահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը, որը Sabian-ի՝ աշխարհում հարվածային գործիքների ափսեներ արտադրող 2-րդ խոշորագույն ընկերության հիմնադիրն է, հայտնում է Huffington Post-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը: Մահվան պատճառը չի հաղորդվում:

 

Ուշագրավ է, որ նույն ոլորտի առաջին ամենախոշոր ընկերությունն Avedis Zildjian Company-ն է:
Avedis Zildjian Company-ն հիմնադրվել է 1928թ.-ին Բոսթոնում և համարվում է ԱՄՆ-ում ամենահին ընտանեկան բիզնեսը, որը մոտ 400-ամյա պատմություն ունի:

 

Աղբյուրը հայտնում է, որ Ռոբերտ Զիլջյանն իր առանձին ընկերությունը հիմնել էր Նյու Բրանսվիքում (Կանադա)՝ եղբոր հետ վիճելուց հետո: