Մահացել է հայտնի ռուս դերասան Վալերի Զոլոտուխինը

13:37 • 30.03.13

Մոսկվայի մշակույթի վարչության ղեկավար Սերգեյ Կատկովը Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ճանաչված ռուս դերասան Վալերի Զոլոտուխնի մահվան լուրը։

 

2011թ. հոկտեմբերին Զոլոտուխինը նշանակվել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն ընթացիկ տարվա մարտին նա ստիպված է եղել հեռանալ պաշտոնից՝ առողջական վատ վիճակի պատճառով։

 

Վերջին 2 շաբաթները Զոլոտուխինն անցկացրել է կյանքի և մահվան շեմին՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում. նա տառապել է գլխուղեղի քաղցկեղից։ Դժբախտաբար ուռուցքն այնքան մեծ է եղել, որ վիրահատությունն այլևս անզոր էր։ Թատրոնի և կինոյի սիրված դերասանը 71 տարեկան էր։