The Beatles-ի ինքնագրով ձայնապնակն աճուրդում վաճառվել է 300.000 դոլարով (տեսանյութ)

11:50 • 31.03.13

Լեգենդար The Beatles խմբի 4 անդամի ինքնագրով ալբոմն ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է մոտ 300.000 դոլարով, ինչը տասն անգամ ավելի է նախնական գնից, հայտնում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հայտնել են աճուրդի կազմակերպիչները, 1967թ.-ին թողարկված և հրաշալի պահպանված Sergeant Pepper's Lonely Hearts Club Band ձայնապնակը համացանցի միջոցով ձեռք է բերել ամերիկացի մի հավաքորդ։

 

Վաճառողի և գնորդի անունները չեն նշվում։

 

Նախորդ տարի խմբի ինքնագրով մեկ այլ ձայնապնակ վաճառվել էր 14.700 դոլարով։