Ուիլյամ Շեքսպիրը նաև հաջողակ ձեռնարկատեր է եղել

21:00 • 31.03.13

Նոր տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլ նաև խոշոր հողատեր և հաջող գործարար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ուելսում գտնվող Աբերիստուիտա համալսարանում հայտնաբերված փաստաթղթերը հավաստում են, որ հայտնի գրողը չէր խորշում հարստանալ աղքատության և սովի վրա:


Դատական արձանագրությունները և հարկային տեղեկանքները խոսում են այն մասին, որ Շեքսպիրին բազմիցս պատժել են ապրանքների վերավաճառքի համար:


24 տարեկանում նա կարողացել է հանգստի անցնել՝ դառնալով իր հայրենի շրջանի ամենահարուստ հողատերերից մեկը: