Թոմ Քրուզը հաստատել է, որ կնկահարանվի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 5-րդ մասը
Ամերիկյան դերասան Թոմ Քրուզը հաստատել է, որ նկարահանվելու է «Առաքելությունը անիրագործելի է» ֆիլմի 5-րդ մասը: Այս մասին նա հայտնել է բրիտանական The Graham Norton show-ի ժամանակ, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ես աշխատում եմ սցենարի վրա»,- նշել է դերասանը, ով Լոնդոն է ժամանել, որպեսզի մասնակցի «Մոռացում» ֆիլմի առաջին ցուցադրությանը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը: Սակայն Քրուզը չի նշել ֆիլմի արտադրման մոտավոր ժամկետները:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հայտնի դերասանը ասել էր, որ դեմ չէր լինի նկարել լրտեսների մասին ֆիլմի ևս 1 հատված: Մինչ այս նկարվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 4 մասերը, որոնք կարողացել են ապահովել մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ:










