Վաճառքի է հանվում Կառլա Բրունիի նոր ալբոմը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ՝ Կառլա Բրունիի նոր «Little French songs» անվանումով երաժշտական ալբոմը լույս կտեսնի այսօր, հայտնում է РИА Новости-ն։
Չնայած ալբոմի շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն դրա բովանդակությունն արդեն դարձել է ԶԼՄ-ներում քննարկման առարկա։ Օրինակ՝ ֆրանսիական մամուլը կարծում է, որ Բրունին իր երգերից մեկում ծաղրում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Չորրորդ ալբոմի թողարկումը նախատեսվում էր դեռևս 2011թ., սակայն հետաձգվել էր նախագահական ընտրությունների պատճառով. Բրունին չէր ցանկանում, որ ալբոմի թողարկումը համընկներ իր ամուսնու նախընտրական քարոզարշավի հետ։










