Ռոբերտո Կավալլին ինքնատիպ դիզայնով BMW Mini կստեղծի (լուսանկարներ)

19:37 • 01.04.13

Հայտնի դիզայներ Ռոբերտո Կավալլին ձեռնամուխ է եղել յուրահատուկ BMW Mini-ի ստեղծմանը, որի վաճառքից ստացված եկամուտը կօգտագործվի բարեգործական նպատակներով, հայտնում է РБК-ն: 

 

Mini Paceman-ի գեղեցկացված մոդելը կներկայացվի այս տարվա մայիսին՝ Վիեննայում անցկացվելիք Life Ball անվամբ հայտնի բարեգործական երեկույթի ընթացքում, որի ժամանակ հավաքագրվում են գումարներ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար:

 

Հայտնի դիզայները Mini Paceman-ի համար կերտել է յուրահատուկ դիզայն, և իր խոսքով՝ «այդ աշխատանքը շատ հետաքրքիր, ուրախ և զվարճալի փորձ էր»: «Ես պետք է ավտոմեքենա ստեղծեի, որը կարտացոլեր ոչ միայն արվեստի իմ ոճը, այլ նաև իմ կենսակերպը. դա արտասովոր մարտահրավեր էր, բայց չափազանց հետաքրքիր»,- հավելել է նա:

 

BMW կոնցեռնի ներկայացուցիչները հայտնել են, որ մեկ նմուշով ստեղծվելիք ավտոմեքենան, որը պետք է վաճառվի բարեգործական աճուրդի ժամանակ, շատ շուտով կներկայացվի հանրությանը:

 

BMW Mini բրենդը 2001թ. ի վեր համագործակցում է Life Ball-ի բարեգործական աճուրդի հետ: Տարիներ շարունակ բարձր նորաձևության դեմքերը ստեղծել են Mini-ի ինքնատիպ նմուշներ՝ իրենց ներդրումն ունենալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Նրանց թվում են Դոնաթելլա Վերսաչեն, Ռենցո Ռոսսոն, Անժելա Միսսոնին և այլոք:
 

 

 

Mini Cooper Դոնաթելլա Վերսաչեի կողմից

 

 

 

Mini Cooper Մարիո Տեստինոյի կողմից

 

 

 

Mini Cooper Լենցո Ռոսսոյի կողմից