Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում Զատիկը նշել են առանց հոգևորականի (լուսանկարներ)

10:52 • 01.04.13

Թուրքիայում տասնյակ հայեր և նրանց մուսուլման հարևանները Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս վերակառուցված հայկական եկեղեցում նշել են Սուրբ Զատիկը կամ Հարության տոնը, տեղեկացնում է The Armenian Weekly-ն։

 

Կիրակնօրյա տոնակատարության կազմակերպմանն աջակցել է Գևորգ Ֆիքրին, ով հայերենի դասեր է տալիս քաղաքում, քանի որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոգևորական ուղարկել չի կարողացել։

 

Փոխարենը Պատրիարքարանն առաջարկել է Սուրբ Հարության տոնը նշել հաջորդ շաբաթ, որպեսզի հոգևորական ուղարկեն և պատարագ մատուցվի։ Սակայն հայերը նախընտրել են Զատիկը նշել ճիշտ օրը՝ տոնակատարությունն սկսելով աղոթքով։


«Երբ ես երեխա էի, մենք ընտանիքով գալիս էինք այս եկեղեցին։ Մենք հայերի հետ նշում էինք տոները և նրանք էլ նշում էին մեզ հետ։ Մեր հայ հարևաններից շատերն արդեն այստեղ չեն։ 1960-ականներին՝ Զատկի կիրակի օրը, իմ հայրը խնդրում էր վաղ արթնանալ և ասում էր, որ Պետոն (հայ երգիչ) մեզ համար ներկված հավկիթ և չորեք է պատրաստել»,-պատմել է տոնակատարության մասնակիցներից Շեհմուզ Դիքենը։

 

«Հոգևորական չունեինք, դրա համար էլ նման միջոցառում արեցինք՝ Պատրիարքարանի թույլտվությունը ստանալով։ Նրանք մեզ ասել էին, որ մեկ շաբաթ եթե սպասենք՝ հոգևորական կուղարկեն։ Այժմ Ստամբուլի բոլոր եկեղեցիներում քահանա կա, սակայն կադրերի պակասի պատճառով մենք չունենք։ Զանգի տեղադրվելուց հետո այստեղ առաջին անգամ է Զատիկ նշվում։ Անցյալ տարի՝ եկեղեցու վերանորոգումից հետո տոնեցինք, սակայն այն ժամանակ զանգ չկար»,-ասել է եկեղեցու կառավարման խորհրդի անդամ Գևորգ Չալըշը։

1x1.trans Easter Celebrated at Sourp Giragos in Diyarbakir (Photos)

1x1.trans Easter Celebrated at Sourp Giragos in Diyarbakir (Photos)

1x1.trans Easter Celebrated at Sourp Giragos in Diyarbakir (Photos)

1x1.trans Easter Celebrated at Sourp Giragos in Diyarbakir (Photos)