C. Bechstein-ն իր 160-ամյա հոբելյանի կապակցությամբ ներկայացրել է էքսկլյուզիվ ոսկյա դաշնամուր (լուսանկարներ)
Գերմանական լեգենդար C. Bechstein ընկերությունը, որը պատրաստում է աշխարհի լավագույն և ամենաթանկ դաշնամուրները, այս տարի տոնում է իր հիմնադրման 160-ամյակը։ Ինչպես նշում է LuxPlanet-ը, հոբելյանի կապակցությամբ ընկերությունը ստեղծել է բացառիկ ոսկյա դաշնամուր, որը ստացել է Golden Grand Piano անվանումը։
Էքսկլյուզիվ նմուշը ստեղծվել է դասական CB B 212 դաշնամուրի մոդելի հիման վրա, որը 19-րդ դարում Կառլ Բեխշտեյնը պատրաստել է Մեծ Բրիտանիայի թագավորական տան պատվերով։ Այնուամենայնիվ, նոր մոդելը համապատասխանում է պրոֆեսիոնալների ամենաբարձր պահանջներին և հանդիսանում է ձայնի և տեխնիկական կատարման ժամանակակից գլուխգործոց։
Ոսկյա դաշնամուրն իր վրա կրում է Լյուդովիկոս 15-րդի դարաշրջանի հոյակապ բարոկո ոճի հետքն ու զարդարված է ձեռագիր նախշերով։ C. Bechstein-ի մասնագետներն այս դաշնամուրի ստեղծման վրա աշխատել են 3 տարի՝ օգտագործելով 24 կարատանոց ոսկի և փայտի ամենաարժեքավոր տեսակները։
Նախքան իր տիրոջը հասնելը, ոսկյա գլուխգործոցը ցուցադրության կհանվի Պոստդամի Սան Սուսի թագավորական պալատում, այնուհետև՝ Պեկինի կայսերական Ալգելված քաղաքում։










