Բրիտանացի անեսթեզիոլոգը վեպ է գրել վիրահատությունների ժամանակ

18:16 • 01.04.13

Բրիտանացի անեսթեզիոլոգ Փիթեր Մորիսը 480 էջանոց վեպ է հրատարակել, որը գրել է վիրահատությունների ընթացքում, հայտնում է Daily Mail-ը: Վեպի ստեղծման համար նա շնորհակալություն է հայտնել «դանդաղկոտ վիրաբույժներին»:

 

«Նոր ճոպաններով կապված» վերնագրով վեպը գրվել է Castle Hill հիվանդանոցում՝ մինչ հիվանդներն անգիտակից վիճակում են եղել:

 

Վեպը երիտասարդ դասախոսի և ուսանողուհու կապի մասին է. կիրքը կործանում է տղամարդու կյանքը, դատարանը նրան մեղավոր է ճանաչում աղջկան հետապնդելու համար, և նա որոշում է վրեժ լուծել:

Մորիսն անկեղծորեն նշել է, որ իրեն վճարել են նաև հիմնական աշխատանքի համար և միաժամանակ թույլ են տվել վեպ գրել:

Գիրքն այժմ բեսթսելլեր է Amazon-ում, արժե 10 եվրո: