Բրիտանացի թմրավաճառը որպես պատիժ պետք է գրի 5.000 բառ պարունակող էսսե
Մոտ 1 կգ մարիխուանա պահելու համար ձերբակալված Մեծ Բրիտանիայի բնակիչ Թերրի Բեննեթը պետք է առնվազն 5,000 բառ պարունակող էսսե գրի, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Daily Mirror-ին:
Ըստ դատապարտյալի, նա զարմացել էր, որ նրան տվել են նման պատիժ:
«Ես երբևէ էսսե չեմ գրել: Ես հարցրի դատավորին, արդոք կարո՞ղ եմ մարիխուանային «դեմ» և «կողմ» փաստարկներ ներառել, սակայն նա պատասխանել է, որ քանի որ դա անօրինական երևույթ է, ապա ես պետք է նկարագրեմ միայն բացասական կողմերը»,- լրագրողներին պատմել է 32-ամյա Բեննետը: Տղամարդը խոստովանել, որ պատրաստվում է գրել թմրանյութեր պահելու և օգտագործելու հետևանքների մասին, որոնց մասին մարդիկ չեն կարող իմանալ: Նա նաև ցանկանում է պատմել այն մասին, թե ինչպես վտանգավոր նյութերը կարող են հայտնվել ըմպելիքում:
Թերրի Բեննեթը այս տարվա հունվարին իրեն մեղավոր էր ճանաչել մարիխուանա պահելու մեջ: 2 երեխաների հորը դատապարտել են 1 տարվա պայմանական ազատազրկման և 240 ժամ հասարակական աշխատանքների: Սակայն արդյունքում այն փոխվել է, որովհետև Բեննետը ուսի վնասվածքի պատճառով չի կարողացել կատարել այդ աշխատանքը:
Օրինախախտը իր ստեղծագործությունը պետք է ներկայացնի ապրիլի 4-ին:










