Նկարչության հնդիկ ուսուցիչը նկարում է լեզվով (լուսանկարներ)

19:23 • 02.04.13

Հնդկաստանից նկարչության մի ուսուցիչ՝ ոմն Անի Կան, նկարչության վիճահարույց և վտանգավոր մեթոդ է հնարել՝ նկարչություն լեզվով:

 

Ռուսական Առաջին ալիքի լրատվականը հայտնում է, որ նա վրձնի փոխարեն սեփական լեզուն է օգտագործում:
Գեղանկարիչը բացատրել է, որ այդ կերպ ցանկացել է նոր մեթոդ հորինել: Նախկինում նա նկարել է նաև քթով, սակայն իմացել է, որ դա արդեն արվել է ուրիշի կողմից:

 

Անին խոստովանել է, որ ներկերի թունավորությունը իր վրա զգացել է նախնական շրջանում ունեցած գլխացավերի ու սրտխառնոցի նոպաների տեսքով, սակայն ժամանակի ընթացքում նրա օրգանիզմը վարժվել է այդ թունավորմանը: