Անտոնիո Բանդերասը դարձել է Իսպանիայի պատվավոր լեգիոներ

13:24 • 02.04.13

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը Մալագա քաղաքում`  Սուրբ Զատկի հետ կապված տոնակատարության շրջանակներում, արժանացել է Իսպանիայի պատվավոր լեգիոների կոչմանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել 9 հազար մարդ, հայտնում է Euromag-ը։

 

Բանդերասը ստացել է լեգիոների գլխարկ՝ որպես Մալագայի բազում նվաճումներ ունեցող արժանավոր և աշխատասեր բնակիչ։ 

Սիրված դերասանը ներկա է գտնվել միջոցառմանն իր կնոջ՝ Մելանի Գրիֆիտի հետ և գլխարկի հանձնման պահին շատ հուզված և ոգևորված տեսք է ունեցել։

 

Բանդերասն ամեն տարի Սուրբ Զատկի տոնակատարություններին մասնակցելու նպատակով վերադառնում է հայրենիք։ Օրինակ՝ 2011թ. նա պաշտոնապես բացել է Ավագ շաբաթվա տոնակատարությունները։