Այսօր Մանկական գրքի միջազգային օրն է

10:19 • 02.04.13

Մանկական գրքերի հարցերով միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) որոշմամբ և նախաձեռնությամբ` 1967-ից սկսած ապրիլի 2-ին՝ դանիացի մեծագույն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children's Book Day), հայտնում է calend.ru-ն։

 

Յուրաքանչյուր տարի IBBY-ի ազգային մասնաճյուղերից մեկը ստանում է այս տոնին որպես միջազգային հովանավոր հանդես գալու պաշտոնական իրավունք։

 

Ամեն տարի որոշվում է տոնի թեման, Դանիայից հրավիրվում է հայտնի հեղինակ՝ մոլորակի բոլոր երեխաներին հաղորդագրություն գրելու համար։ Հրավիրվում է նաև նկարիչ՝ տոնի պաստառը ստեղծելու համար։