Ջիմ Քերին պատրաստվում է մանկագիր դառնալ
Հանրահայտ հոլիվուդյան կատակերգակ Ջիմ Քերին որոշել է իր ուժերը փորձել արվեստի մեկ այլ ճյուղում, հայտնում է Вести-ն։ Դերասանը տեղեկացրել է, որ մտադիր է զբաղվել մանկագրությամբ։ Նրա առաջին մանկական ստեղծագործության գլխավոր հերոսը կլինի Ռոլանդ անունով փոքրիկ ալիքը։
NY Daily News-ն իր հերթին նշում է, որ կատակերգակը 3 տարի առաջ պապիկ է դարձել, ուստի երեխաները նրա համար արդիական թեմա են։ Քերին նաև նշել է, որ գրքի տպագիր տարբերակը հոյակապ նկարազարդված կլինի, իսկ էլեկտրոնային տարբերակը հնարավոր կլինի ձեռք բերել համացանցում։
«Իմ գիրքը ես կնվիրեմ թոռնիկիս։ Դրանում ես ցանկանում եմ զվարճալի ձևաչափում խոսել լուրջ թեմաներից»,-ասել է Քերին։










