«Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպի՝ գրամեքենայով տպված տեքստն աճուրդի է հանվել
Ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպի՝ գրամեքենայով տպված տեքստը, որում կան նաև հեղինակի գրառումները, վաճառքի է հանվել RR Auctions աճուրդի տանը, հայտնում է Лента-ն։
Աճուրդը կկայանա ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում, ապրիլի 18-25-ը։ Նախնական գինը 10 հազ. դոլար է։ Սպասվում է, որ այն կվաճառվի առնվազն 250 հազ. դոլարով։
84 էջանոց տեքստում, որը հեղինակը տպել է 1958թ.-ին Random Houses հրատարակչատան համար, հեղինակի բազմաթիվ գրառումներ կան, այդ թվում՝ նշումներ գլխավոր հերոսուհու անվան փոփոխության մասին (սկզբնական անունը՝ Կոննի Գուստաֆսոն, վերջնական անունը՝ Հոլի Գոլայթլի)։
Առաջին էջում հեղինակը ձեռքով գրել է վեպի անվանումը։










