Փարիզում Chanel №5-ին նվիրված ցուցահանդես կանցկացվի

15:10 • 03.04.13

Փարիզի Palais de Tokyo թանգարանում մայիսի 5-ից հունիսի 5-ը կանցկացվի N5 Culture Chanel ցուցահանդեսը, որը նվիրված կլինի Chanel №5 լեգենդար բույրին, հայտնում է Корреспондент-ը։

 

Ներկայացված կլինեն լուսանկարներ, արխիվային իրեր և արվեստի գործեր, որոնք կպատմեն այն ամենի մասին, ինչը ոգեշնչել է լեգենդար Կոկո Շանելին, և կբացահայտեն Chanel №5 օծանելիքի գեղարվեստական էությունը։

 

Ցուցահանդեսի համակարգողն է Ժան Լուի Ֆրոմանը, ով ղեկավարել է Culture Chanel-ի նախկին ցուցադրությունները։ Ինչպես նշել է Ֆրոմանը, Chanel №5-ը օծանելիք չէ, այն մշակութային իր է, որը ստեղծվել է մոգական ճանապարհով և գոյատևում է ժամանակից դուրս։


«Իր սիրելիի՝ Բոյ Կապելի մահից հետո Գաբրիել Շանելն իր սիրո պակասը մարմնավորել է Chanel №ի տեսքով։ Կոկո Շանելի լեզուն իրական պարադոքս է, չէ՞ որ նա բառի բուն իմաստով իր սերը մարմնավորել է օծանելիքի տեսքով»,- ասել է Ֆրոմանը։