Հայտարարվել են «Նիկա» կինոմրցանակաբաշխության հաղթողները. Կարեն Շահնազարովի ֆիլմը մնացել է առանց մրցանակի

09:55 • 03.04.13

Կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիան հայտարարել է «Նիկա» կինոմրցանակաբաշխության 2012թ. դափնեկիրների անունները, հայտնում է Газета-ն։

 

Այսպիսով՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմը, իսկ բոլորից շատ մրցանակների է արժանացել Անդրեյ Պրոշկինի «Հորդա»-ն, որը ստացել է միանգամից 8 մրցանակ։ Հարկ է նշել, որ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված է եղել նաև Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը։

 

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը կիսել են Անտոն Ադասինսկին, ով «Ֆաուստ»-ում մարմնավորել է Մեֆիստոֆելին, և Մաքսիմ Սուխանովը, ով մարմնավորել է միտրոպոլիտ Ալեքսիին «Հորդա» ֆիլմում։

 

Իսկ կանացի լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Ռոզա Հայրուլինան («Հորդա»)։ Իսկ 2-րդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար հետմահու մրցանակ է շնորհվել Անդրեյ Պանինին։ Դերասանը մարմնավորել էր Ֆյոդորի կերպարն Ալեքսանդր Պրոշկինի «Քավում» պատմական ֆիլմում։ Մրցանակը ստացել է Պրոշկինը՝ խոստանալով փոխանցել այն հանգուցյալի ընտանիքին։