Անգլիայում մեկնարկել է ավազե քանդակների փառատոնը (լուսանկարներ)

15:45 • 03.04.13

Անգլիայում մեկնարկել է Ուեսթոնյան ամենամյա փառատոնը, որի շրջանակներում քանդակագործները ներկայացնում են հսկայական չափերի հասնող, սովորական ավազից պատրաստված իրենց աշխատանքները։

 

Ինչպես նշում է Adme.ru կայքը, այս տարի միջոցառման մասնակիցներին առաջարկվել է հսկայական արձանների միջոցով կյանքի կոչել հոլիվուդյան ամենահայտնի հերոսներին և ռեժիսորներին։

 

Միջոցառմանը մասնակցել է միջազգային մակարդակի 20 տաղանդավոր քանդակագործ, ովքեր 20 տոննա ծովային ավազը վերածել են Բեթմենի, Ճնճղուկ Ջեքի, Քինգ Քոնգի, Հարի Փոթերի և այլ հայտնի կինոկերպարների։

 

Այս յուրահատուկ փառատոնին ներկա գտնվելու և քանդակները տեսնելու հնարավորությունը կընձեռվի մինչ սեպտեմբեր։ Ստորև ներկայացնում ենք փառատոնի մի քանի ուշագրավ նմուշներ.