Կինոյի պատմության ամենասեքսուալ չարագործ կանայք (լուսանկարներ)
Մինչ դերասանուհիների մի մասը ձեռք է բերում սեքս-խորհրդանիշի տիտղոսը՝ մարմնավորելով ֆիլմերի գլխավոր հերոսների գայթակղիչ ընկերուհիներին, մյուսները՝ առավել տաղանդավորները, կարողանում են անել դա՝ ներկայանալով չարագործների կերպարով։
Ինչպես նշում է The Tatler-ը, դաժան թագուհիները, կախարդներն ու պարզապես կանանց չարագործ կերպարները կարող են այնպես խաբել ու գայթակղել, որ անգամ սատանան առանց ընդդիմանալու միանգամից կհանձնվի։
Բրիտանական պարբերականը կինոյի պատմության ամենասեքսուալ չարագործ կանանց ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարքի տեսքով, որն առաջարկում ենք դիտել ստորև.
Մոնիկա Բելուչի, «Գրիմ եղբայրներ», (2005թ). այս կախարդ թագուհին որքան վտանգավոր է, այնքան էլ հիասքանչ.
Նիկոլ Քիդման, «Ոսկե ուղեցույց» , (2007թ.)։ Գեղեցիկ չարագործը «մատների վրա խաղացրեց» նույնիսկ երեխաներին, որոնց իրականում շատ դժվար է խաբել.
Շարլիզ Թերոն, «Սպիտակաձյունիկն ու որսորդը», (2012թ.)։ Գեղեցկության և իշխանության համար մղվող պայքարում գեղեցկադեմ թագուհին մեծ հաջողությամբ դիմում է արյունալի հաշվեհարդարների և սև մոգության օգնությանը։
Էլիզաբեթ Հերլի, «Ցանկություններից կուրացածը», (2000թ.)։ Սատանայի կերպարը մարմնավորող Հերլին վերցնում է ֆիլմի գլխավոր հերոսի հոգին ու մարմինը՝ նրա ցանկությունները կատարելու պայմանով։
Մոնիկա Բելուչի, «Դրակուլա», (1992թ.)։ Սարսափելի Դրակուլայի հարսնացուն դաժան կերպով խմում է մարդկանց արյունը։ Ֆիլմի որոշ տեսարաններում Բելուչին հայտնվում է ամբողջովին մերկ։
Սոֆի Մարսո, «Ամբողջ աշխարհն էլ է քիչ» (1999թ.)։ Մի՛ վստահեք ֆրանսուհիների գեղեցկությանն ու հմայքին, նույնիսկ թագավորական գործակալ ու փորձված կնամոլ Ջեյմս Բոնդը սխալվել է ու ընկել նրանցից մեկի վտանգավոր ծուղակը։
Եվա Գրին, «Մռայլ ստվերներ» (2012թ.)։ Վիրավորված կինը կարող է փչացնել Ձեր կյանքը, իսկ վիրավորված կախարդը՝ զրկել Ձեզ կյանքից։ Ամեն դեպքում նման գեղեցիկ կախարդին դիմակայելն անհնար է։
Միշել Պֆայպֆեր, «Բեթմենը վերադառնում է», (1992թ.)։ Սև լատեկսով ու կարմիր շրթներկով այս փիսիկը չափազանց սեքսուալ և խորամանկ է։
Ումա Թուրման, «Բեթմենն ու Ռոբինը», (1997թ.)։ Այս ֆիլմում չարագործ Ուման գրավում է բոլորին միայն մի չարաճճի հայացքով։
Սառա Միշել Գելար, «Դաժան խաղեր», (1999թ.)։ Գելարի կերտած մեծամիտ աղջկա կերպարը մարդկանց վիրավորում է միայն զվարճանալու համար։ Նույն նպատակով նա նաև գայթակղում է իր խորթ եղբորը։
Լենա Հիդի, «Գահերի խաղ» սերիալ, (2011-2013թթ.)։ Անհավանական գեղեցկության տեր թագուհին անգամ աչք չի թարթում իր ամուսնուն սպանելու կամ թշնամիներին ցցի վրա նստեցնել ուղարկելու ժամանակ։ Սերիալին առավել հետաքրքրություն է հաղորդում հմայիչ թագուհու և նրա եղբոր արյունապղծության տեսարանը։






























