Հիպերռեալիզմի գլուխգործոցները. կտավներ, որոնք անհնար է տարբերել սովորական լուսանկարներից

17:10 • 04.04.13

Ռուսական AdMe.ru կայքը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով անդրադարձել է նկարչական հիպերռեալիզմ ոճին՝ ներկայացնելով այդ բնագավառում ստեղծագործող տաղանդավոր նկարիչների «գլուխգործոցները»։

 

Ստորև ներկայացված կտավների հեղինակներն իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ, անկասկած, կարող են մրցել ներկայում շուկայում առկա լավագույն ֆոտոխցիկների հետ, քանի որ նրանց աշխատանքները գրեթե անհնար է տարբերել որակյալ լուսանկարներից։
 

 

Նման գերիրական պատկերներ ստանալու համար պահանջվում է ահռելի մեծ ժամանակ, համբերատարություն, քանի որ յուրաքանչյուր դետալ պետք է շատ իրական և հստակ ներկայացվի։
Ստորև ներկայացնում ենք ամբողջական ֆոտոշարքը.