Լյուդովիկոս 16-րդի արյունով գործվածքը վաճառվել է աճուրդում

09:00 • 04.04.13

Փարիզում աճուրդի ժամանակ 19 հազ եվրոյով վաճառվել է գործվածքի մի մաս, որի վրա, համարվում է, որ Ֆրանսիայի թագավոր, 1793թ. մահապատժի ենթարկված Լյուդովիկոս 16-րդի արյունն է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։


Աճուրդից առաջ այն գնահատվում էր 4-6 հազ եվրո։ Կտորը գտնվում էր մի փոքրիկ դագաղի մեջ, որի վրա ամրացված էր ձեռագրով գրված թուղթ. «Լյուդովիկոս 16-րդի թանկարժեք արյունը, 1793 հունվարի 21»։


Դագաղում
եղել է նաև հողի կտոր, որը իբրև վերցված է եղել գիլյոտինի մոտից, որտեղ մահապատժի են ենթարկել թագավորին։


Բացի արյունոտ գործվածքից, աճուրդում վաճառել են նաև Լյուդովիկոս 16-րդի կոշիկի արծաթե զարդը՝ 4.4 հազ եվրոյով։ Երկու իրն էլ գնել է միևնույն մարդը, ում անունը չի նշվում։


Ֆրանսիայի թագավորը գլխատվել է 1789թ. հեղափոխությունից չորս տարի անց։