Անգլիայում ցուցադրվել է «Հոբբիթ»-ը գրելու համար Թոլքինին ոգեշնչած մատանին
Հին ոսկե մատանին, որը, ենթադրաբար, ոգեշնչել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինին ստեղծել «Հոբբիթ»-ը, ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի դղյակներից մեկում, հայտնում է Russia Today-ը։
Լատիներեն գրությամբ զարդը հայտնաբերվել է 1785թ. Սիլչեսթերում՝ դաշտում։ Մատանու վրա կա նաև հռոմեական Վեներա աստվածուհու կերպարը։ Ինչպես պատմել է հնէաբան Մորթիմեր Ուիլերը, մատանին երկար տարիներ գտնվել է Ազգային հիմնադրամի մոռացված գրադարանում։
1929թ. Թոլքինն անձամբ հաստատել է, որ ոգեշնչվել է հենց այդ մատանուց։
Մատանին հայտնաբերվել է հռոմեական նախկին տաճարի վայրում, որը նվիրված է եղել կելտական Նոդենս աստծուն։ Այդ շրջանում Թոլքինն աշխատում էր «Նոդենս» անվան ստուգաբանության վրա, ինչպես նաև ուսումնասիրում էր այդ մատանու հետ կապված անեծքի պատմությունը և հաճախակի էր լինում տաճարի տարածքում։










