Հայտնի է դարձել, թե որքան կանխավճար է ստացել Հիլարի Քլինթոնն իր գրքի համար

19:57 • 05.04.13

Նոր տեղեկությունների համաձայն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր գիրքը նրան 14 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխավճար կապահովի, հայտնում է Washington Time-ը:

 

Գիրքը լույս կընծայի Simon & Schuster հրատարակչությունը, որն աշխատանքը բնութագրում է «որպես պետքարտուղարի կարևոր որոշումների և փորձառության» ամփոփում:


Նախկինում իր գրքի համար Քլինթոնը ստացել էր 8 մլն-ով ավելի քիչ գումար, իսկ նրա ամուսնու՝ Բիլ Քլինթոնի «Իմ կյանքը» գրքի հոնորարը կազմել էր 15 մլն դոլար:


Մինչ օրս Հիլարի Քլինթոնը 4 գիրք է հեղինակել: