Բոլիվուդը նկարահանում է իր առաջին «զոմբի-ֆիլմը»
Բոլիվուդը որոշել է հեռանալ ավանդական երաժշտական դրամաներից և պատմության մեջ առաջին անգամ նկարահանել կինոնկար զոմբիների մասին: Газета.Ru-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:
Կինոմատոգրաֆները հույս ունեն, որ այս կերպ հնդկական կինոն նորից կգրավի երիտասարդ հանդիսատեսին, որն ավելի ու ավելի հաճախ է նախընտրում դիտել կենդանի մեռելների մասին հոլիվուդյան պատմություններ:
Հնդկական կինոյի 100-ամյակի տոնակատարության առթիվ այս տարի նախատեսվում է թողարկել միանգամից երեք սարսափ ֆիլմեր, որոնք իրենց թեմատիկայով կկարողանան մրցել հայտնի ամերիկյան բլոկբաստերների հետ:
Գործակալությունը մեջբերում է ֆիլմերից մեկի ռեժիսորի խոսքը. «Մենք ուզում էինք ստեղծել նմանօրինակ մի ֆիլմ հնդկական կինոարդյունաբերության մեջ, քանի որ հասկացանք, որ այստեղ երբևիցե նման նախագիծ չի իրականացվել»:










