«Դորիանս» խմբի՝ ապրիլի 11-ին նախատեսված համերգը Մոսկվայում չի կայանա
Tert.am-ը ստացել է «Դորիանս» խմբի մենեջմենթի այսօրվա հայտարարությունը, որով հայտնվում է, որ ապրիլի 11-ին հայտարարված «Դորիանսի» համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով։
Ըստ հայտարարության, կազմակերպիչը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: «Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է: Դորիանս-ն իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին», նշվում է հայտարարությունում:










