Էլիզաբեթ 2-րդ թագուհին պարգևատրվել է «Բոնդի օլիմպիական ընկերուհու» դերի համար
Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դարձել է Բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակի դափնեկիր ոչ միայն կինոյին և հեռուստատեսությանն աջակցելու, այլ նաև Լոնդոնում կայացած Օլիմպիադայի շոուին մասնակցության համար, հայտնում է НТВ-ն։
Վինձորյան պալատում թագուհուն հանձնվել է «ոսկե դիմակը»։ BAFTA-ի նախագահ Ջոն Ուիլիսը մրցանակը հանձնելու ժամանակ Էլիզաբեթ 2-րդին պարգևատրել է «Բոնդի ամենահիշվող ընկերուհի տիտղոսով». խոսքն Օլիմպիական խաղերի շոուի մասին է, որին մասնակցել է նաև թագուհին։ Ըստ սյուժեի՝ թագուհու խաղընկերը Ջեյսմ Բոնդն էր՝ Դենիել Քրեյգի դերակատարմամբ։










