Հրապարակվել է «Մեծն Գեթսբի» ֆիլմի երգերի ցանկը (տեսանյութ)

18:24 • 05.04.13

Interscope և Warner Bros. ընկերությունները հրապարակել են այն երգերը, որոնք ընդգրկվել են Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմի սաունդթրեքերի ցուցակում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով MTV-ին։


Ամբողջական ցանկը հետևյալն է՝


1. Jay-Z - «100$ Bill»
2. Բեյոնսե և Andre 3000 - «Back to Black»
3. will.i.am - «Bang Bang»
4. Ֆերգի, Q Tip և GoonRock - «A Little Party Never Killed Nobody (All We Got)»
5. Լանա Դել Ռեյ - «Young and Beautiful»
6. Բրայան Ֆերի և Bryan Ferry Orchestra - «Love Is the Drug»
7. Florence and the Machine - «Over the Love»
8. Coco O. of Quadron - «Where the Wind Blows»
9. Էմելի Սանդե, Բրայան Ֆերի և Bryan Ferry Orchestra - «Crazy in Love»
10. The xx - «Together»
11. Gotye - «Hearts a Mess»
12. Ջեք Ուայթ - «Love Is Blindness»
13. Nero - «Into the Past»
14. Սիա - «Kill and Run»։


Երեք երգերից հատվածներ կարելի է լսել ապրիլի 4-ին հրապարակված թրեյլերում։


Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն, Թոբի Մագուայերը, Քերի Մալիգանը և Ջոել Էջերթոնը։ Նկարահանումները կատարվել են Ավստրալիայում մինչև 2012թ. հունվար։ «Մեծն Գեթսբի»-ն վաճառքում կհայտնվի 3D ձևաչափով 2013թ. մայիսի 10-ին։ Սաունդթրեքը վաճառքում կհայտնվի 3 օր շուտ՝ մայիսի 7-ին։

 

Մայիսի 15-ին Լուրմանի ֆիլմով կբացվի Կաննի կինոփառատոնը։