Աստղալից երկինքն աշխարհի խոշորագույն քաղաքներում (լուսանկարներ)
Լուսանկարիչ Թյերի Կոենի աշխատանքները հարուստ են ոչ միայն տեսողական գրավչությամբ, այլև տեխնիկական հնարամտությամբ. դրանցում ներկայացված է աստղալից երկինք, որը պարզ գիշերներին կարող էին տեսնել աշխարհի խոշորագույն քաղաքների բնակիչները, եթե դրան չխոչընդոտեր մթնոլորտային և, որ առավել կարևոր է, լուսային աղտոտումը, ներկայացնում է bigpicture.ru-ն։
Կոենը նախ լուսանկարում է քաղաքային տեսարանը, այնուհետև ուղևորվում է անապատ, երբեմն հազարավոր կիլոմետրեր հեռու քաղաքից, և լուսանկարում աստղազարդ երկինքը։
Նա ճամփորդել է աշխարհով մեկ, օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլուի լուսանկարների ստեղծման համար նա մեկնել է Չիլիի Ատակամա անապատ։
«Իմ նախագիծն առաջ էր շարժվում, այն դուրս էր գալիս աղտոտված շրջակա միջավայրի շրջանակներից։ Այն դառնում էր քաղաքականացված։ Երկինքը կապող օղակ է բոլոր մարդկային արարածների միջև։ Դա ներկայացնում է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Երկիրը՝ առանց սահմանների և պատերազմների»,- ասում է Կոենը։
Լուսանկարներն իրենց մեջ լարվածություն են պարունակում, շեշտը դրվում է հենց քաղաքային կյանքի բնության վրա։ Սակայն նրա սկզբնական գաղափարն ուտոպիստական լուսանկարների ստեղծումն էր, որը թույլ կտար մարդկանց երազել։ Սակայն վերջնական արդյունքում Կոենը փորձել է քաղաք բերել լռությունը, որը նրան շրջապատում է անապատում։ «Ես կամուրջ եմ ստեղծում երկու միջավայրերի միջև»,- ասել է նա։

Հոնկ Կոնգ

Սան Պաուլու

Լոս Անջելես

Փարիզ

Շանհայ

Նյու Յորք

Ground Zero, Նյու Յորք

Սան Ֆրանցիսկո

Տոկիո

Ռիո դե Ժանեյրո










