Հիլարի Քլինթոնի հեղինակած գիրքը լույս կտեսնի 2014թ.
ԱՄՆ նախկին պետքարտուղար, 2016թ. տեղի ունենալիք նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնը պայմանագիր է կնքել Simon & Schuster հրատարակչական ընկերության հետ՝ պաշտոնավարման իր տարիների փորձի վերաբերյալ գիրք գրելու վերաբերյալ։
Ինչպես նշում է CNN-ը, գիրքը լույս կտեսնի 2014թ., սակայն ինչ վերաբերում է գործարքի ֆինանսական կողմին, ապա որևէ մանրամասն չի հրապարակվել։
Հայտնի է դարձել, որ նոր գրքում Քլինթոնն ընթերցողների հետ կկիսվի պետքարտուղարի պաշտոնում ընդունած կարևորագույն որոշումների պատմությամբ, ինչպես նաև ուշագրավ մանրամասներ կներկայացնի նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ աշխատանքի և մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ։
Քլինթոնն իր նախկին գրքի ՝ Living History-ի («Ապրող պատմություն») դիմաց ստացել է 8 մլն դոլար։










