La Scala-ի դերասանները խափանել են Վալերի Գերգիևի «Մակբեթ»-ը

13:09 • 05.04.13

Միլանի (Իտալիա) La Scala թատրոնի դերասանները հետաձգել են Վալերի Գերգիևի ղեկավարությամբ «Մակբեթ» օպերան, հայտնում է Вести-ն։

 

Պատճառը թատրոնի երեք խոշոր արհմիությունների գործադուլն է։ Դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ, մինչև իրենց աշխատավարձերը չբարձրացնեն։


Ներկայացումը պետք է կայանար մոտակա կիրակի։ Հանդիսատեսին առաջարկվել է հանձնել տոմսերը, կամ վերաամրագրել ավելի ուշ ամսաթվով։ Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ բոլոր հաջորդ ներկայացումները կլինեն ըստ հերթականության։

 

Դա առաջին նման միջադեպը չէ թատրոնում. նախորդ տարվա դեկտեմբերին ստիպված էին հետաձգել «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան՝ երգչախմբի գործադուլի պատճառով։