Մեծ Բրիտանիայում արգելել են երկրից դուրս բերել ամենաթանկ նկարը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են երկրից դուրս բերել Ռաֆայելի մոտ 45 մլն դոլար արժողությամբ նկարը, որը պահվում է մասնավոր հավաքածուում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
«Առաքյալի գլուխը» նկարը (1516-1520) երեք դար պահվել է Դևոնշիրի դուքսերի նստավայրում՝ Չաթսուորթ հաուսում։ 2012թ. ներկայիս տերերը կտավը վաճառքի են հանել Sotheby’s աճուրդում, որտեղ այն վաճառվել է 47.8 մլն դոլարով՝ սահմանելով ռեկորդ թղթի վրա արված նկարի համար։ Գնորդի անունն այն ժամանակ չէր նշվում, սակայն հիմա պարզ է դարձել, որ նա արտասահմանցի է։
Ըստ The Daily Mail պարբերականի՝ նկարը երկրի սահմաններից դուրս բերելու արգելքը կգործի 3 ամիս։ Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին հույս է հայտնել, որ այդ ընթացքում որևէ բրիտանացի կորոշի գնել այն (այդ ժամանակ արգելքը կերկարաձգվի մինչև հունվար)։
«Առաքյալի գլուխը» Ռաֆայելի էսքիզներից է, որոնք նա արել է «Կերպարանափոխություն» կտավի վրա աշխատելիս։ Համաձայն տարածված վարկածի՝ նա մահացել է՝ չհասցնելով ավարտել կտավը։










