Մահացել է ամերիկացի հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը
ԱՄՆ-ում գիշերը կյանքից հեռացել է Ռոջեր Էբերտը՝ պատմության մեջ առաջին կինոքննադատը, ով 1975թ. արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ բարձրագույն մրցանակ լրագրության աշխարհում։ Հայտնի կինոքննադատը մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է filmpro.ru-ն։
Իր ցավակցությունն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Երկու տասնյակ գրքերի հեղինակը, ով իր կյանքի 46 տարին նվիրել է քննադատությանը, աշխատել է մինչև վերջին օրը։
2005թ. հունիսին Ռոջեր Էբերտը դարձել է առաջին քննադատը, ով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։










