Հայազգի տաղանդավոր ջութակահար Էմանուել Ճգնավորյանը ելույթ կունենա Բոսթոնի Փոփ նվագախմբի հետ
Հայկական մշակույթի բարեկամներ միությունը (The Friends of Armenian Culture Society) Բոսթոնի Սիմֆոնիկ դահլիճում հունիսի 1-ին կկազմակերպի Armenian Night at the Pops 62-րդ ամենամյա միջոցառումը, որի շրջանակներում ելույթ կունենա ավստրիաբնակ հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը։
Ինչպես նշում է The Armenian Weekly-ն, բեմում նրան կընկերակցեն նվագավար Քիթ Լոքհարթն ու Բոսթոնի Փոփ նվագախումբը՝ ներկայացնելով Ֆրանց Վաքսմանի «Կարմենի ֆանտազիա» ստեղծագործությունը։
Երեկոյի թեման է լինելու 1950-1960-ական թվականների ֆիլմային երաժշտությունը և որպես հարգանքի տուրք հայկական կինոյին՝ կներկայացվի Տիգրան Մանսուրյանի՝ Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք»(1980թ.) ֆիլմի համար գրված երաժշտությունը։
Էմանուել Ճգնավորյանը մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, որոց թվում են մոսկովյան «Շելկունչիկ» միջազգային մրցույթը, Յոհանես Բրամսի անվան միջազգային մրցույթը և 2012թ. դասական «Եվրատեսիլի» մրցույթը, որին Ճգնավորյանը մասնակցել է որպես Ավստրիայի ներկայացուցիչ։
Ներկայում տաղանադավոր երիտասարդն ուսանում է Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստների հեղինակավոր համալսարանում։










