Լ. Դուրյանի, Մ. Դանիելյանի, Ա. Սարգսյանի հիշատակ հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Երևան նիստում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևանի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:
Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 22-ին:










