Բրիտանացի ռեժիսորը մահացել է ցրտից՝ անօթևանների մասին ֆիլմ նկարահանելիս
Մեծ Բրիտանիայում անօթևանների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող ռեժիսորը երեկ ցրտահարվել է փողոցում և մահացել, հայտնում է Mirror-ը:
Խոսքը 26-ամյա Լի Հոլփինի մասին է, ով իր ֆիլմի նկարահանման ընթացքում ապրել է անօթևանի պես՝ ցույց տալու համար, թե իրականում ինչ է նշանակում ապրել փողոցում:
Նրան սառած են գտել Նյուքասլում՝ -4 ջերմաստիճանի պայմաններում:
Այսօր իրավապահները 2 տղամարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են այս ողբերգության առնչությամբ թմրանյութեր մատակարարելու համար:
Լիի վերջին հաղորդագրությունը Twitter-ում եղել է խնդրանքն իրեն մեկ շաբաթ ցրտին անցկացնելու համար պարագաներ, այդ թվում՝ քնապարկ տրամադրելու վերաբերյալ:
Ֆիլմը պատրաստվում էր Channel 4-ի Հետաքննող լրագրության ծրագրի համար:










