Դերասան Ուեսլի Սնայփսը դուրս է եկել բանտից

12:09 • 06.04.13

Հոլիվուդյան դերասան Ուեսլի Սնայփսը դուրս է եկել բանտից և հարկերի վճարումից խուսափելու համար ստացած պատժաչափի մնացած օրերը կանցկացնի տնային կալանքի տակ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Սնայփսը 2010-ի դեկտեմբերից գտնվել է Փենսիլվանիա նահանգի բանտերից մեկում։ 1999-2001թվականներին նա չի վճարել ավելի քան 15 մլն դոլարի հարկ։ Դերասանը խոստովանել է մեղքը և մինչ դատավճռի կայացումն առաջարկել է 5 մլն դոլարի 3 չեք փոխանցել բյուջե, սակայն դատարանը մերժել է առաջարկը։

 

Դերասանը տնային կալանքի տակ կգտնվի մինչև հուլիսի 19-ը։