Ամերիկացին վիրաբուժական գործիքների միջոցով փետուրներից գեղեցիկ պատկերներ է ստանում (լուսանկարներ)

21:56 • 07.04.13

Ամերիկացի նկարիչ Քրիս Մեյնարդն օգտագործում է վիրաբուժական գործիքները, որոնք նախատեսված են ակնաբուժական վիրահատությունների համար, որպեսզի փետուրներից գեղեցիկ աշխատանքներ պատրաստի:

 

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքի բնակիչ Մեյնարդը փետուրից պատրաստված իր առաջին աշխատանքը ստեղծել է 2011 թվականին: Այդ օրից 58-ամյա նկարիչը ստեղծել է արվեստի նման 80 գործ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է մի քանի օրվա ընթացքում: Դրանից հետո դրանք տեղադրվում են հատուկ արկղերի մեջ, որից հետո հետո վաճառվում են 800-2000 դոլարով: