Բրյուսելում՝ ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում զոմբի շքերթ է կազմակերպվել

13:31 • 07.04.13

Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել է Ֆանտաստիկ ֆիլմերի 31-րդ բրյուսելյան փառատոնը (BIFFF), որի շրջանակներում սարսափ ֆիլմերի մոտ հազար սիրահարներ քաղաքի փողոցներում զոմբի շքերթ են կազմակերպել։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, արտասվորոր շքերթի մասնակիցները եղել են սարսափազդու հանդերձներով ու շպարով, որպեսզի ի ցույց դնեն իրենց սերը սարսափ ֆիլմերի ժանրի նկատմամբ։

 

BIFFF փառատոնը կավարտվի ապրիլի 13-ին. այս ընթացքում կցուցադրվի հարյուրից ավելի  ֆիլմ՝ Եվրոպայից, Հյուսիսային և Լատինական Ամերիկայից, Ասիայից և Օվկիանայից։