«Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերի դերասանները կնկարահանվեն ջրի տակ
Կինոյի հարցերով NAB 2013 տեխնոլոգիական գագաթնաժողովում պրոդյուսեր Ջոն Լանդաուն հայտնել է, որ նա և ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մտադիր են «Ավատար 2» և «Ավատար 3» ֆիլմերի դերասաններին նկարահանել ջրի տակ և շարունակում են համապատասխան սարքավորումների որոնումներն ընդահատակյա նկարահանումների համար, հայտնում է filmpro.ru-ն։
«Մենք պատրաստվում ենք օգտվել նորագույն տեխնոլոգիաներից՝ այդ ֆիլմերն ավելի զգայական, հուզիչ դարձնելու և երկու գլխավոր հերոսների կերպարներն ամբողջությամբ բացահայտելու համար։ Իհարկե, ստորջրյա աշխարհը կարելի է ստեղծել համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, սակայն ջրի տակ գտնվելու զգացողությունը ներկայացնելն անհնար է։ Այդ պատճառով դերասանները կխաղան հատուկ ամբարում»,- ասել է Լանդաուն։
Նոր «Ավատար»-ների համար ոգեշնչման որոնումներում, որոնց գործողությունները մասամբ տեղի կունենան ջրի տակ, Ջեյմս Քեմերոնը միայնակ սուզվել է Մարիանյան իջվածք և նկարահանել իր ճանապարհորդությունը 3D-տեսախցիկով։










