Ֆրենսիս Բեկոնի սիրելիի նկարն աճուրդի կհանվի
Sotheby's աճուրդի տունը մայիսին վաճառքի կհանի բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի կտավը, որում 20-րդ դարի 2-րդ կեսի հայտնի նկարիչը պատկերել է իր սիրելիին՝ Փիթեր Լեյսիին, հայտնում է buro247.ru-ն։
Կտավն արվել է Լեյսիի մահից անմիջապես հետո և 40 տարի հանրությանը չի ցուցադրվել։
Մինչ 2000-ական թվականների կեսերն այն գտնվել է անհատ հավաքորդի մոտ, որը վաճառել է աշխատանքը՝ չնշելով իր անունը։
Աճուրդի տան փորձագետները հույս ունեն կտավից 30-40 մլն դոլար ստանալ, սակայն այս անգամ նրանք ռեկորդի հույս չունեն. 2008թ. Բեկոնի կտավը վաճառվել էր կրկնակի թանկ՝ 88 մլն դոլարով։
Կտավը կարելի է ձեռք բերել Նյու Յորքում մայիսի 14-ին։ Առաջին և վերջին անգամ, քանի դեռ կտավը չի վաճառվել, այն կարելի է տեսնել Լոնդոնում ապրիլի 12-16-ն անցկացվելիք Sotheby's ցուցահանդեսում։










