Լեհաստանում կանգնեցվել է Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի` աշխարհում ամենամեծ արձանը (լուսանկարներ)
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նախկին հովվապետ Հովհաննես Պողոս 2-րդի՝ աշխարհում ամենամեծ արձանը կանգնեցվել է նրա հայրենիքում՝ Լեհաստանում, հայտնում է Daily Mail-ը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս արձանը ստեղծվել է ավելի վաղ Հռոմում նախկին հովվապետի համար կանգնեցված արձանի հիման վրա։ Պատճառն այն է, որ 2011թ. ներկայացված արձանն ընդհանրապես նման չէր Հովհաննես Պողոս 2-րդին, և անցորդների կարծիքով՝ այն ավելի շատ հիշեցնում էր տխրահռչակ իտալացի բռնապետ Մուսոլինիին։
14 մ բարձրությամբ ճերմակ արձանը կանգնեցվել է երկրի հարավում գտնվող Չենստոխովա քաղաքում, իսկ դրա պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 13-ին։ Հովհաննես Պողոս 2-րդը պապի պաշտոնում ղեկավարել է 1978-2005թթ.՝ մինչ իր մահը՝ այդ ընթացքում այցելելով 129 երկիր։

















