Մադոննան ստուգել է Մալավիում իր ֆինանսավորմամբ կառուցված դպրոցները
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան այցելել է Մալավիում (պետություն Հարավարևելյան Աֆրիկայում) իր ֆինանսավորմամբ կառուցված 10 տարրական դպրոց, հայտնում է newsru.com-ն։ Երգչուհին արդեն լքել է այդ երկիրը՝ անցկացնելով այնտեղ մոտ մեկ շաբաթ։
Նրա այցը հաջորդել էր Մալավիի կրթության նախարար Եունիս Կազեմբեի հայտարարությանը, ով ասել էր, թե Մադոննան ոչ թե 10 դպրոց է կառուցել, այլ 10 դասասենյակ։
Երգչուհու ներկայացուցիչ Թրևոր Նիլսոնը նշել է, որ «դպրոցները կառուցվել են Մալավիի ազգային չափանիշներին համապատասխան»։ Կարևորն այն է, նրա խոսքով, «որ 4.800 երեխա արդեն սովորում է»։
Սա առաջին թյուրիմացությունը չէ Մալավիի իշխանությունների և Մադոննայի հարաբերություններում, որտեղ նա որդեգրել է իր երկու երեխաներին։
2010թ. Մադոննան նախատեսում էր կառուցել 15 մլն դոլար արժողությամբ ակադեմիա միայն աղջիկների համար, սակայն նախագծի վատ կառավարման պատճառով նա կենտրոնանում է տարրական դպրոցների կառուցման վրա։ «Ես ցանկանում եմ կրթություն տալ հազարավոր, այլ ոչ մի քանի հարյուր աղջկա»,- ասել է նա։
Ինչպես նշվում էր նախկինում, աֆրիկացիները 3.8 մլն դոլար են ծախսել՝ գնելով շքեղ ավտոմեքենաներ, անշարժ գույք, գոլֆ ակումբի անդամակցություն և այլն։










