Մարկ Շագալի 10 տարի առաջ գողացված կտավը հայտնաբերվել է Իտալիայում

17:27 • 08.04.13

Հայտնի նկարիչ Մարկ Շագալի կտավը, որը գողացվել էր 2002թ., հայտնաբերվել է Թուրինում (Իտալիա)՝ տեղի հավաքորդներից մեկի մոտ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին։

 

«Le nu au Bouquet» նկարը, որը գնահատվում է 1.2 մլն եվրո, գողացվել էր մոտ 10 տարի առաջ Սավոնայի նավահանգստում հանգրվանած Ամերիկայի մի քաղաքացու զբոսանավից։


Հավաքորդը, ում մոտ գտնվել է նկարը, ոչինչ չի կասկածել դրա պատմության մասին։

 

Կատարված գործողությունների արդյունքում երեք անձանց մեղադրանք է ներկայացվել։ Ձերբակալվածների թվում են Ռումինիայի մի քաղաքացի, ով ամերիկյան զբոսանավի անձնակազմի անդամներից է եղել, և Բոլոնիայի պատկերասրահի սեփականատերը։