Մահացել է նշանավոր դերասանուհի Սառա Մոնտիելը
Կյանքի 85-րդ տարում Մադրիդի իր տանը մահացել է նշանավոր դերասանուհի Սառա Մոնտիելը, հայտնում է Культура-ն:
Մոնտելն առաջին իսպանուհին էր, որը կարողացավ կարիերա կառուցել Հոլիվուդում:
«Անուրջների գործարանում» Մոնտիելի դեբյուտը եղել է 1954-ին՝ «Վերա Կրուս» ֆիլմով: Դրանից հետո նա հանդես է եկել մի քանի դասական դարձած ժապավեններում: Խորհրդային հանդիսատեսին ավելի հայտնի էին Մոնտիելի դերերը «Շանտեկլերի թագուհին» և «Իմ վերջին տանգոն» ֆիլմերում:
1975-ին կինոյից հեռանալուց հետո Մոնտիելը զբաղվել է երգչուհու կարիերայով և հաջողել նաև այդ ասպարեզում:










