Չիլիում սկսվել է գրող Պաբլո Ներուդայի մարմնի արտաշիրիմման գործընթացը

11:33 • 08.04.13

Չիլիում սկսվել է հայտնի գրող Պաբլո Ներուդայի մարմնի արտաշիրիմման գործընթացը՝ նրա մահվան պատճառը պարզելու համար, հայտնում է Вести-ն։

Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է քաղցկեղից 1973թ. սեպտեմբերի 23-ին մասնավոր կլինիկայում։ Սակայն Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ գրողը սպանվել է։ 

 

Այդ ժամանակ երկրում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, որի արդյունքում իշխանության էր եկել ռազմական խունտան՝ գեներալ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ։ Ըստ որոշ ականատեսների՝ Պինոչետի կողմնակիցները մահացու ներարկում են արել գրողին, երբ նա գտնվում էր կլինիկայում։

 

Պաբլո Ներուդան 1971թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Նա նաև հայտնի քաղաքական գործիչ էր, Չիլիի Հանրապետության սենատոր և Չիլիի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամ։