Ուկրաինայի քարանձավներում փրկված հրեաների մասին ֆիլմ է նկարահանվել
Քանի դեռ Իսրայելում նշում են Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, Նյու Յորքում կայացել է «No Place on Earth» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է 38 հրեաների ճակատագրի մասին, որոնք 511 օր թաքնվել են Ուկրաինայում գտնվող քարանձավներում, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով The Christian Science Monitor-ին:
Այս պատմությունը, որը ճանաչում է ստացել Նյու Յորքից քարանձավներ հետազոտողի շնորհիվ, գրավել է ռեժիսոր Ջանեթ Տոբիասի ուշադրությունը: 1993 թվականին հետազոտող Քրիս Նիկոլան քարանձավում հայտնաբերել է կոճակներ, կոշիկ և այլ ժամանակակից իրեր: Տեղի բնակիչները չեն կարողացել բացատրել այդ երևույթը, սակայն համառ որոնումների արդյունքում նրան հաջողվել է գտնել այս պատմության ականատեսներին և նրանց ժառանգներին:
Ջանեթ Տոբիասը հետաքրքրվել է հրեաների գոյատևման պատմությամբ և տեղի բնակիչների հերոսական գործունեության մասին, որոնք փաստացիորեն փրկել են նրանց կյանքը:










