Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը (լուսանկարներ)

09:07 • 09.04.13

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն այսօր նշում է իր 80-ամյակը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Չնայած որ 2001-ից դերասանը հազվադեպ է նկարահանվում կինոյում և հանդես գալիս թատրոնում, նա, ինչպես և նախկինում, շարունակում է մնալ Ֆրանսիայում ամենասիրված և հայտնի դերասաններից մեկը։

 

Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը կայացել է 1950թ. Փարիզում՝ նա մարմնավորել է արքայազնի դերը «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ։ Սակայն նա ճանաչում է ձեռք բերել միայն 10 տարի անց՝ «Վերջին շունչը» ֆիլմից հետո։ 1970-ական թթ. Բելմոնդոն նկարահանվել է մարտաֆիլմերում և կատակերգություններում։

 

2008թ. երկարատև ընդմիջումից հետո Բելմոնդոն նկարահանվել է «Մարդը և նրա շունը» ֆիլմում, որը ռեժիսոր Ֆրանսիս Յուստերը ստեղծել է հատուկ նրա համար։ Հետագայում Բելմոնդոն իր այդ աշխատանքի մասին ասել է. «Թեև ես նկարահանվել եմ 95 ֆիլմում և խաղացել 40 դեր թատրոնում, այս նկարահանումների ժամանակ ես երջանիկ էի՝ ինչպես երբեք»։