Կաննի 66-րդ կինոփառատոնի հաղորդավարը կլինի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն

12:30 • 09.04.13

Կաննի 66-րդ կինոփառատոնը բացելու պատվին այս տարի արժանացել է ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով կազմակերպիչներին։

 

Դերասանուհու աստղը կինեմատոգրաֆի երկնակամարում փայլեց, երբ 2001թ. էկրաններ բարձրացավ «Ամելի» ֆիլմը։

 

66-րդ կինոփառատոնի ժյուրին կղեկավարի հայտնի ամերիկացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Սթիվեն Սփիլբերգը։ Փառատոնը կանցկացվի մայիսի 15-26-ը։