Քաղցր արվեստ. սինգապուրցին, սառնաշաքարը լիզելով, ստանում է անցորդների դիմանկարները (տեսանյութ)

16:31 • 09.04.13

Սովորաբար սառնաշաքարի նայելիս դժվար թե մարդկանց մոտ ուտելուց բացի այլ գաղափար առաջանա, սակայն սինգապուրցի տղամարդն օգտագործում է այս քաղցրավենիքն իր արտասովոր տաղանդն արտահայտելու համար։



Ինչպես նշում է Daily Mail-ը, անանուն մնալ ցանկացած տղամարդը մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ նրա, որ կարողանում է սառնաշաքարը լիզելով անցորդների՝ ապշելու աստիճան նման դիմանկարները ստանալ։

Տղամարդու յուրահատուկ ընդունակությունն ապացուցող տեսանյութերից մեկը YouTube ժամանցային կայքում ներբեռնվելուց մի քանի օր անց 1.2 մլն ավելի դիտում է գրանցել։ Ստորև առաջարկում ենք տեսանյութը.